Մեր դպրոցը

 

Թիվ 13 միջնակարգ դպրոցը հիմնադրվել է 1969թ. Դիմաց թաղամասում` ՈՒսանողական-10 հասցեում:  1988 թ.ի ավերիչ երկրաշարժից հետու դպրոցի շենքը քանդեցին: 2000 թ.-ի հունվարին ՀՀ կառավարության որոշմամբ Վանաձորի պոլիտեխնիկական համալիրը հանձնվեց թիվ 13 դպրոցին: Դպրոցը հիմնադրման օրից կրում էր Հայկ Ազատյանի անունը: 1991 թ.-ի մայիսի 30-ին վերանվանվեց նույն դպրոցի շրջանավարտ, Արցախյան ազատամարտի նահատակ` Սոս Սարգսի Նալղռանյանի անունով:
Դպրոցը իր գոյության 40 տարվա ընթացքում տվել է 3555 շրջանավարտ, որոնցից 18-ը դպրոցն ավարտել են մեդալով: Դպրոցի շրջանավարտներից շատերն են մասնակցել Արցախյան պատերազմին. ցավոք, նրանցից 5-ը դաժան մարտերում նահատակվել են: Նրանց նվիրված հուշատախտակի մոտ հաճախ են կանգնում աշակերտները, խոնարհվում:
Դպրոցի հարուստ կենսագրության կերտմանն իրենց ավանդն են դրել բազմաթիվ շնորհալի ուսուցիչներ: Դպրոցի առօրյան բազմաբովանդակ է ու արդյունավետ` շնորհիվ նվիրյալ ու կարգապահ աշխատանքային կոլեկտիվի: 
2011 թ-ի հունիսին դպրոցը դարձավ № 13 ավագ դպրոց:

 

Դասարաններ