Միջոցառումներ

Աշնանային գունապնակ

Ահա և ավարտվեց Վանաձորի թիվ 13 ավագ դպրոցի <<Աշնանային գունապնակ>> խորագրով մրցույթը: Մրցույթում տրվեցին անվանակարգեր, որում 7-րդ դասարանը համարվեց ձեռքի ստեղծագործական գեղեցիկ աշխատանքներ ներկայացնող, 8-րդ դասարանը` գերազանց մասնակցություն ցուցաբերող, 10-րդ հումանիտար դասարանը` մրցույթին գրական - գեղարվեստական շունչ հաղորդող և 11-րդ դասարանը` երևակայական թռիչք ցուցաբերող: Շնորհավորում ենք բոլորին:

 

 
Վանաձորի թիվ 13 ավագ դպրոցում հոկտեմբերի 17-ից 28-ը հայտարարված էր մաթեմատիկայի տասնօրյակ:
8-րդ դասարանի աշակերտները, իրենց դասղեկ և մաթեմատիկայի ուսուցչուհի Ա. Բաղդասարյանի հետ միասին, ստեղծեցին մաթեմատիկայի անկյուն, որտեղ ցուցադրվեցին իրենց ձեռքի աշխատանքները:
Աշակերտները մեծ ոգևորություն և հետաքրքրություն ցուցաբերեցին ողջ տասնօրյակի ընթացքում:
Վանաձորի թիվ 13 ավագ դպրոցում հայտարարվեց <<Մաթեմատիկայի տասնօրյակ>>: Այն կարևորվեց մաթեմատիկայի ուսուցչուհի Մ. Փահլևանյանի յուրօրինակ նախաձեռնությամբ: 7-րդ, 8-րդ և 9-րդ դասարանների միջև անցկացվեց մրցույթ, որի նպատակն էր զարգացնել և ստուգել աշակերտների տրամաբանությունը:  Բաժանվեցին համապատասխան տրամաբանական խնդիրներ և <<Տրամաբանական խնդիրների մրցույթ>> խորագրով միջոցառումը հաջողությամբ պսակվեց: Հաղթող ճանաչվեց 8-րդ դասարանը, 2-րդ և 3-րդ տեղերը զբաղեցրեցին համապատասխանաբար 9-րդ և 7-րդ դասարանցիները: Հաղթողները ստացան պատվոգրեր:

Վանաձորի թիվ 13 ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտներն իրենց դասղեկ Մ. Փահլևանյանի նախաձեռնությամբ անակնկալ էին պատրաստել ուսուցիչների համար: Գեղեցիկ և օրվա խորհուրդն իրենց մեջ ամփոփող բանաստեղծություններով նրանք շնորհավորեցին դպրոցի տնօրենին և բոլոր ուսուցիչներին` նրանց նվիրելով մեկական վարդ` որպես փթթուն հավերժության խորհրդանիշ
Հոկտեմբերի 5-ին Վանաձորի թիվ տասներեք ավագ դպրոցում տեղի ունեցավ ինքնակառավարման օր: Օրվա խորհուրդն աշակերտներն ուսեցին հերոսաբար, նրանք դարձան ուսուցիչներ մեկ օրով: Կարողացան պատվով կրել ուսուցչի առաքելությունը, ինչ-որ տեղ հասկանալ նրանց դժվարին աշխատանքի ելևէջները:

2016-2017 ուս/ տարի.

Գիտելիքի օր

Վանաձորի թիվ 13 ավագ դպրոցը 47-րդ անգամ իր
հյուրընկալ դռները բացեց աշակերտների առջև: 
Տոնական այս օրը երեխաները նոր սպասումներով ու
ակնկալիքներով դիմավորեցին Գիտելիքի օրը:
Շնորհավոր, Գիտելիքի ու Դպրության հիանալի տոնը....
Վերջին զանգ` 2015-2016 ուս,տարի